HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Բեգլարյան. «Սումգայիթի ոճրագործությունը ադրբեջանահայության ցեղասպանության միայն մեկ դրվագն էր»

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը փետրվարի 27-ին Ասկերան քաղաքում մասնակցել է Սումգայիթի ջարդերի 32-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՄԻՊ գրասենյակը։

Պաշտպանն իր խոսքում նշել է, որ Սումգայիթի ոճրագործությունը ադրբեջանահայության հանդեպ իրականացված ցեղասպանության միայն մեկ դրվագն էր:

«Սումգայիթում հայությունը ենթարկվեց դաժան ջարդերի, որը ադրբեջանական իշխանությունների պատասխանն էր Արցախյան շարժմանը: Սումգայիթից հետո զանգվածային կոտորածների շղթան շարունակվեց Ադրբեջանի այլ բնակավայրերում և Արցախում: Մի քանի տարում հազարավոր հայեր սպանվեցին, հարյուրհազարավորները լքեցին իրենց տները և բազմաթիվ զրկանքներ կրեցին միայն էթնիկ պատկանելիության պատճառով: Առ այսօր իրավական ու քաղաքական պատշաճ գնահատական չի տրվել միջազգային հանրության կողմից, և Արցախի Հանրապետությունը շարունակում է իր հանձնառությունը ադրբեջանահայության ցեղասպանության հատուցման ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում: Բոլորս հասկանում ենք, որ նույն վտանգը պահպանվում է տարածաշրջանում, ինչի վառ ապացույցը Ադրբեջանում տիրող հայատյացության պետական քաղաքականությունն է, իսկ նոր հանցագործությունների կանխման երաշխիքը՝ հայոց ամուր պետականությունն ու զինված ուժերը»,- ընդգծել է Արտակ Բեգլարյանը:

Պաշտպանն այնուհետև մասնակցել է Սումգայիթի հայերի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված Սուրբ պատարագին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter