HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Վեոլիա Ջուր» ընկերությանը տուգանել է 10 միլիոն դրամի չափով

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօրվա նիստում «Վեոլիա Ջուր» ընկերությանը տուգանել է 10 մլն ՀՀ դրամի չափով՝ մի շարք խախտումների համար: Այս մասին տեղեկացնում է ՀԾԿՀ հանրային կապերի բաժինը:

Հանձնաժողովի կողմից իրականացված՝ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացի վերաբերյալ 2019 թվականի 3-րդ եռամսյակի տեղեկատվության վերլուծության արդյունքում պարզվել է վերջինիս կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոններով սահմանված՝ մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին դիմող անձի համակարգի միացման համար սահմանված ժամկետների գերազանցման դեպքեր։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ, որի արդյունքում փաստվել է, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը 2019 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում մի շարք դեպքերում խախտել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) կանոնների 16-րդ կետի պահանջը՝ դիմող անձանց միակողմանի կնքված միացման պայմանագիր կամ տեխնիկական պայմաններ չներկայացնելով կամ ներկայացնելով կանոններով սահմանված ժամկետի խախտմամբ։

Ուստի Հանձնաժողովը կանոնների 16-րդ կետը խախտելու համար ընկերությանը ենթարկեց տուգանքի` 10 մլն ՀՀ դրամի չափով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter