HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երիտասարդ գիտնականների համար ԳԱԱ-ն սահմանում է «Ակադեմիա» ամենամյա մրցույթ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան երիտասարդ գիտնականների համար սահմանում է «Ակադեմիա» ամենամյա մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն ունեցող մինչեւ 35 տարեկան անձիք, ովքեր աշխատում են Հայաստանի որևէ գիտական կամ կրթական հաստատությունում եւ կներկայացնեն Ազդեցության գործակից ունեցող ամսագրերում տպագրված իրենց գիտական հոդվածները:

Հաղթող կճանաչվի գումարային ամենաբարձր Ազդեցության գործակից ունեցող հոդվածների հեղինակը`ով կպարգեւատրվի  750 հազար ՀՀ դրամով եւ ԳԱԱ դիպլոմով։ Այս տարի մրցույթն անցկացվում է Ֆիզիկայի ոլորտի մասնագետների համար:

Փաստաթղթերի ներկայացման ժամկետը 2012թ. մարտի 1-ից մինչև մարտի 31-ն է: Արդյունքները կամփոփվեն մինչև 2012թ. ապրիլի 30-ը: Մրցույթն իրականացնում է «Գիտության զարգացման հիմնադրամը»: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter