HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին

Արտաքին գործերի նախարարություն տեղեկացնում է, որ փետրվարի 28-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։

Ողջունելով հյուրին՝ ԱԳ նախարար Մնացականյանը շնորհավորեց Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ նա իր նպաստը կբերի Կազմակերպության սահմանած համընդհանուր նպատակների կյանքի կոչմանը։ 

Զրուցակիցները հանգամանալից մտքեր փոխանակեցին Կազմակերպության շրջանակներում համագործակցության շուրջ։ Ընդգծելով ՀԱՊԿ կարևոր դերակատարությունը Հայաստանի անվտանգության համակարգում՝ Հայաստանի ԱԳ նախարարը նշեց, որ կառույցի գործունեության արդյունավետության բարձրացման հարցում կենսական նշանակություն ունի անդամ-պետությունների միջև սերտ փոխգործակցությունը՝ ՀԱՊԿ առջև ծառացած խնդիրները միասնաբար հասցեագրելու և մարտահրավերները լուծելու ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի։

Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter