HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում կձևավորվի հէկերն ուսումնասիրող աշխատանքային խումբ. պետական նախարար

Արցախի պետական նախարարի աշխատակազմը տեղեկացնում է, որ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փետրվարի 28-ին ընդունել է շրջակա միջավայրի վրա փոքր հիդոէլեկտրակայանների ազդեցությունն ուսումնասիրող հանձնաժողովի անդամներին:

Հանձնաժողովի աշխատանքները տևել են շուրջ մեկ ամիս, որի ընթացքում ուսումնասիրվել են ինչպես Շահումյանի, այնպես էլ Մարտակերտի և Քաշաթաղի շրջաններում տեղակայված գործող և կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանները, դրանց հնարավոր բնապահպանական ազդեցության աստիճանը, նախագծման և կառուցման համապատասխանությունը բնապահպանական օրենսդրության պահանջներին: Իրականացված ուսումնասիրությունները, հետազոտություններն ու արդյունքները ամրագրվել են միասնական փաստաթղթում: Հադիպմանը մասնագիտական հանձնաժողովի անդամներն առանձին–առանձին իրենց տեսակետներն են հայտնել բնապահպանական ու հիդրոէներգետիկ ոլորտներում հետագա աշխատանքների իրականացման շուրջ:

Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է հանձնաժողովի  գործունեությունը, որի շնորհիվ ստացվել են ոլորտի կարգավորմանն ուղղված հիմնավորված առաջարկություններ, վերհանվել են խնդիրներ ու դրանց լուծման ուղիները, որոնք կարող են և պետք է հիմք հանդիսանան ոլորտի հետագա բարելավման համար:

«Հաշվի առնելով հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրության լայնածավալ լինելը, ոլորտը կարգավորելուն ու բարելավելուն ուղղված առաջարկությունների գլոբալ բնույթը և նշանակությունը, գտնում եմ անհրաժեշտ ստեղծել աշխատանքային խումբ՝ բաղկացած շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից, որը համապարփակ քննարկելով հանձնաժողովի եզրակացությունը, պետք է մշակի դրանում ներառված թերությունները վերացնելուն և առաջարկությունները կյանքի կոչելուն ուղղված գործողությունների պլան, ինչպես նաև մշակի ու ներկայացնի փոփոխման ենթակա օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի ցանկը: Գերագույն նպատակը մեկն է՝ ոլորտի համապարփակ կարգավորում և բարելավում, բնապահպանություն-տնտեսություն հավասարակշիռ և ներդաշնակ զարգացում», - իր խոսքում նշել է պետական նախարարը:

Կարդացեք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter