HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատահար Մխչյան գյուղում. կա զոհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 28-ին՝ ժամը 11:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի «Արլանդա» սուպերմարկետի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Արարատյան խճուղու 28/1 հասցեի մոտակայքում, բախվել են «BMW» (վարորդ՝ Արման Ա., ծնված 1980 թ.), «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Պարույր Հ., ծնված 1949 թ.) և «Mitsubishi» (վարորդ՝ Սամվել Ա., ծնված 1986 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, այնուհետև՝ իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter