ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է կենտրոնական զինվորական հոսպիտալ
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը փետրվարի 29-ին այցելել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
ԳՇ պետը հետևել է հոսպիտալում ընթացող շինարարական և վերանորոգման աշխատանքների ընթացքին, տվել համապատասխան ցուցումներ և հետաքրքրվել վերջնաժամկետների մասին:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը նաև տեսակցել է հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում գտնվող զինծառայողներին, բուժանձնակազմից տեղեկացել նրանց առողջական վիճակի և բուժման ընթացքի մասին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել