Արայիկ Հարությունյան. «Մեր որոշումները բխելու են բացառապես մեր երեխաների առողջությունը պաշտպանելու անհրաժեշտությունից»
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեսյբուքյան էջում անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի արձանագրված դեպքի առնչությամբ ուսումնական հաստատություններում արտահերթ արձակուրդ հայտարարելու հնարավորությանը։ Ստորեւէ նախարարի գրառումն ամբողջությամբ։
«Հարգելի հայրենակիցներ, առավոտից հաղորդագրություններ եմ ստանում ուսումնական հաստատություններում արտահերթ արձակուրդ հայտարարելու հնարավորության մասին:
Հարցը մեր ուշադրության կենտրոնում է և որոշումների մասին անպայման կտեղեկացնենք ձեզ: Հիշում եք, որ անհրաժեշտությունից ելնելով և լարվածությունը թուլացնելու համար վերջերս որոշում կայացվեց բացակայությունները զրոյացնելու վերաբերյալ:
Մեր որոշումները բխելու են բացառապես մեր երեխաների առողջությունը պաշտպանելու անհրաժեշտությունից, ինչից ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՆ ՉԿԱ: Խնդրում եմ ելնել այս սկզբունքից ու այս հարցերում առաջնորդվել պաշտոնական լրահոսից ստացված տեղեկություններով»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել