HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուստամ Բադասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությանը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում է Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նախարարը ԵԽ գործընկերների հետ քննարկել է առկա արդյունավետ համագործակցության զարգացման ուղիները և անդրադարձել դատաիրավական բարեփոխումների շրջանակում իրականացվող մի շարք աշխատանքներին:

Գործընկերները սերտ համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter