HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

Մարտի 2-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյա հոբելյանին նվիրված՝ 2020թ.-ին նախատեսված  համատեղ միջոցառումների ցանկը և իրականացման եղանակները, հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հետագա զարգացման ուղիները, տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter