HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուսումնասիրություն է իրականացվում Կենտրոն և Նորք-Մարաշ ՔԿԱԳ տարածքային մարմնում

Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ նախարար Ռուստամ Բադասյանի հրամանի համաձայն՝ ԱՆ վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացնում քաղաքացիական կացության ակտերի գրանցման Կենտրոն և Նորք-Մարաշ տարածքային մարմնի կողմից 2019 թվականի փետրվարի 11-ից մինչև 2020 թվականի փետրվարի 25-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեության վերաբերյալ:

Ուսումնասիրության արդյունքները, ըստ ԱՆ տարածած մամուլի հաղորդագրության, կզեկուցվեն արդարադատության նախարարին և դրանց հիման վրա համապատասխան գործողություններ կիրականացվեն:

Նախարարությունը հիշեցնում է, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցում արված գրառումներից մեկում անդրադարձ էր կատարել ՔԿԱԳ նշված տարածքային մարմնի գործունեությանը:

Ծանուցում. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՔԿԱԳ տարածքային մարմինները համայնքային ենթակայությամբ են գործում, իսկ 80-րդ հոդվածի համաձայն՝ Արդարադատության նախարարությունն է իրականացնում ՔԿԱԳ մարմինների մեթոդական ղեկավարումն ու վերահսկողությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter