HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Utaxi-ն դիմել է ՊԵԿ և ՏՄՊՊՀ՝ ընդդեմ Bolt-ի․ վարչական վարույթ է հարուցվել

«ՅՈՒ ՏԱՔՍԻ ՍՊԸ»-ն հայտնում է, որ դիմել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտե և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ ընդդեմ «ԲՈԼՏ ՍԵՐՎԻՍԻՍ ԷՅԷՄ» ՍՊԸ-ի՝ նրա Հայաստանի Հանրապետությունում իրականացված գործունեության ընթացքում թույլ տված իրավախախտումների առկայության, համապատասխան պատասխանատվության միջոցների կիրառման և այդպիսի օրինախախտ վարքագծի առկայության դեպքում՝ վերջինիս դադարեցման նկատառումներով:

Մասնավորապես, «ՅՈՒՏԱՔՍԻ ՍՊԸ»-ի դիմումի մեջ նշված է, որ այս տարվա հուվարից սկսած ՀՀ շուկա է մուտք գործել «ԲՈԼՏ ՍԵՐՎԻՍԻՍ ԷՅԷՄ» ՍՊԸ-ն, որի գործունեությունը կապված է էստոնական «Bolt» էլեկտրոնային հարթակով տաքսի ծառայությունների մատուցման հետ:

Նորաստեղծ ՍՊԸ-ն իր գործունեությունը ծավալելիս, ըստ «ՅՈՒՏԱՔՍԻ ՍՊԸ»-ի, թույլ է տալիս ՀՀ օրենսդրությամբ ամրագրված մի շարք նորմերի խախտումներ, այդ թվում` հարկային օրենսգրքի որոշ դրույթների։ Ընկերությունը «ՅՈՒՏԱՔՍԻ ՍՊԸ»-ի կողմից իրազեկվել էր իր վարքագծում առկա
անբարեխիղճ մրցակցության վերաբերյալ և առաջարկվել վերացնել անբարեխիղճ մրցակցության առկա դրսևորումները, սակայն «ԲՈԼՏ ՍԵՐՎԻՍԻՍ ԷՅԷՄ» ՍՊԸ-ն ոչ միայն չի վերացրել, այլ ավելին, ամրապնդում է իր անբարեխիղճ վարքագիծը՝ կիրառելով միջոցներ տաքսի ծառայությունների համար ձևավորված գինը
արհեստականորեն իջեցնելով, արհեստական զեղչեր, վարորդներին անհասկանալի երաշխավորված բոնուսներ տրամադրելով, սոցիալական կայքերում մոլորեցնող հայտարություններ և գովազդներ տեղադրելով:

Նշված ընկերության և վերջինիս հետ համագործակցող ընկերությունների և/կամ վարորդների միջև առկա պայմանավորվածությունները, արհեստական զեղչային քաղականությունն ըստ «ՅՈՒՏԱՔՍԻ ՍՊԸ»-ի դիմումի ոչ այլ ինչ է, քան հակամրցակցային համաձայնության վառ դրսևորում, որի նպատակն է խաթարել ՀՀ
շուկայում գործող մյուս մրցակիցների գործունեությունը՝ անբարեխիղճ մրցակցության դրևսորմամբ: Այս բոլոր ներկայացված հարցերի վերաբերյալ «ՅՈՒՏԱՔՍԻ ՍՊԸ»-ն հայտնել է իր անհանգստությունը և մտահոգությունը իրավասու մարմիններին ներկայացված գրություններում: 

Ըստ ծառայության դիմումի՝ «ԲՈԼՏ ՍԵՐՎԻՍԻՍ ԷՅԷՄ» ՍՊԸ-ի կողմից դրսևորած վարքագիծը խախտում է ՀՀ օրենսդրությամբ ամրագրված բարեխիղճ մրցակության վերաբերյալ դրույթները հետևյալ հիմնավորումներով՝ մրցակցության սահմանափակում, կանխում կամ արգելում և անբարեխիղճ մրցակցության գործողություն, հասարակության մոլորեցում, հակամրցակցային համաձայնություն: 

«Այս բոլոր դրույթների համաձայն՝ «ԲՈԼՏ ՍԵՐՎԻՍԻՍ ԷՅԷՄ» ընկերությունը խախտում է բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության և անաչառության սկզբունքները, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության, Քաղաքացիական օրենսգրքի, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին»
ՀՀ օրենքին կամ գործարար շրջանառության սովորույթներին»,- նշել է ընկերությունն իր տարածած հաղորդագրության մեջ: 

Հավելենք նաև, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը փետրվարի 28-ին որոշում է կայացրել «ՅՈՒՏԱՔՍԻ ՍՊԸ»-ի կողմից ներկայացված դիմումի հիման վրա հարուցել վարչական վարույթ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter