HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Միխայիլ Միշուստինին ծննդյան օրվա առթիվ

Վարչապետի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ ծննդյան օրվա առթիվ:

Ուղերձում ասված է.
«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Ջերմությամբ եմ հիշում Ալմաթիում կայացած մեր հանդիպումը, որն անցավ մեր ավանդական երկկողմ հարաբերություններին բնորոշ բաց և փոխադարձ վստահության մթնոլորտում: Հույս ունեմ, որ մեր կառուցողական և վստահելի երկխոսությունը կշարունակվի:

Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցությունը շարունակում է ամրապնդվել, ինչպես նաև զարգանալ նոր ուղղություններով: Համոզված եմ, որ այս առումով մենք դեռ ունենք չօգտագործված ներուժ: Դա հատկապես վերաբերում է եվրասիական ինտեգրացիոն տարածքի շրջանակում համագործակցությանը:

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Միխայիլ Վլադիմիրի, քաջառողջություն, երջանկություն, բարգավաճում և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter