HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 05-07-ը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: Այցի շրջանակներում նա կմասնակցի Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան նիստին, ելույթ կունենա Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում:

Սերժ Սարգսյանը Բրյուսելում մի շարք հանդիպումներ կունենա: Նախագահը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի, ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի, ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ: Նախատեսված է նաև հանդիպում Բելգիայի խորհրդարանի ղեկավարության հետ: 

Աշխատանքային այցի օրակարգում նախատեսված է Սերժ Սարգսյանի հանդիպումը Բելգիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ևս: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter