HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր Հաճն քաղաքի կամրջի տակ հայտնաբերվել է 33-ամյա քաղաքացու դին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին՝ ժամը 03:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի կամրջին «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է կայանած՝ լապտերիկները միացած, վարորդը բացակայում է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Կամրջի վրա գտնվել է «Mercedes S450» մակնիշի ավտոմեքենան (սեփականատեր՝ Սեդրակ Ա., ծնված 1987 թ.):

Կամրջի տակ փրկարարները հայտնաբերել են Սեդրակ Ա.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter