HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան

Վարչապետի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Վրաստանի կառավարություն, որտեղ տեղի կունենան հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները:

Հանդիպումներ են նախատեսված Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter