HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաջողվել է փրկել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հղի կնոջ կյանքը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ը հայտնում է, որ Հայաստանի սահմանամերձ բժշկական հաստատություններից մեկից շտապօգնությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել 33 շաբաթական հղիություն ունեցող 34-ամյա կին: Կինը եղել է մթագնած գիտակցությամբ, ծայրահեղ ծանր վիճակում, հարազատների նկարագրմամբ՝ 10 օր շարունակ բուժվել է երկկողմանի թոքաբորբից:

Վերակենդանացման բաժանմունքում անմիջապես կատարվել է անցում արհեստական շնչառական ապարատի: Ընդգրկվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ծննդատան բժիշկներն` իրականացնելով կեսարյան հատում: Երեխայի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, ունեցել է ներարգանդային թոքաբորբ, միացվել է շնչառական ապարատի:

Հետազոտության արդյունքում մոր մոտ հաստատվել է երկկողմանի ծանրագույն սուբտոտալ թոքաբորբ և մեծահասկների Ռեսպիրատոր Դիստրես համախտանիշ: 34-ամյա կինը` Վերակենդանացման բաժանմունքում անցկացնելով երկու շաբաթ, լավացմամբ դուրս է գրվել և գտնվում է այժմ ծննդատանը երեխայի հետ միասին:

Մեկնաբանություններ (1)

Սուսաննա Ստեփանյան
Նոր եմ տատիկ դարձել խորին երախտագիտությունս եմ հայտնում բոլոր բժիշկներին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter