HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Էդուարդ Մարտիրոսյան. «ԱԱԾ-ն մաքրվելու է այն անձանցից, որոնք դավաճան են, հայրենասեր չեն և արատավորում են սպայի պատիվը»

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը վստահեցնում է` ԱԱԾ-ն մաքրվելու է սպայի պատիվը արատավորող անձանցից:

Այս մասին խորհրդարանում ասաց Մարտիրոսյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հարցին:

Գորգիսյանը հիշեցրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Կառավարության նիստում հնչեցրած այն խոսքերը, որ իրավապահ համակարգում եղել են դավաճաններ, որոնք խոչընդոտել են կոռուպցայի դեմ պայքարին: Պատգամավորը հետաքրքրվեց, թե ԱԱԾ-ն այս հարցում ինչ քայլեր է ձեռնարկել:

«Ընթացիկ գործընթաց է, որը պարբերաբար ԱԱԾ-ում արվում է, մենք մաքրելու ենք, ԱԱԾ-ն մաքրվելու է այն անձանցից, որոնք դավաճան են, հայրենասեր չեն և արատավորում են սպայի պատիվը»,- ասաց Մարտիրոսյանը:

Գորգիսյանը հետաքրքրվեց` կան կոնկրետ գործողություններ, որոնք այս ընթացքում ձեռնարկվել են, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարն արձագանքեց` տվյալներ լինելու պես կտեղեկացնեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter