HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆինանսների նախարարությունում ստորագրվել է Գյումրու ճանապարհներն ու փողոցների լուսավորությունն արդիականացնելու մասին դրամաշնորհային համաձայնագիրը

Ֆինանսների նախարարությունը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Գյումրիի քաղաքապետարանը այսօր նախարարությունում ստորագրել են դրամաշնորհ ներգրավելու մասին համաձայնագիր: Այս մասին տեղեկացնում է Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ստորագրված համաձայնագրով ՎԶԵԲ-ը E5P հիմնադրամի միջոցներից 2 մլն եվրո գումարի դրամաշնորհ է հատկացնելու Գյումրի քաղաքի ճանապարհների, ինչպես նաև փողոցների լուսավորության արդիականացման համար:

Համաձայնագիրը ստորագրել են ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և E5P տարածաշրջանային հիմնադրամում գլխավոր կառավարիչ Էվա Մանիկը:

Դրամաշնորհի միջոցներով կտեղադրվի էներգախնայող նոր LED (լուսադիոդային) լուսավորություն, կառավարման և մոնիտորինգի համակարգ, կփոխարինվեն և կնորոգվեն սյուները, ինչպես նաև հոսանքի մալուխները: Կատարվելիք աշխատանքների արդյունքում կկրճատվի էներգիայի սպառումը, և նվազագույնի կհասցվեն շահագործման և տեխսպասարկման ծախսերը:

Նոր LED լուսավորությունը զգալիորեն կնվազեցնի էներգիայի սպառման արժեքը, ինչի արդյունքում քաղաքապետարանը կտնտեսի էլեկտրանէներգիայի տարեկան ծախսը:

***

E5P հիմնադրամը Եվրոպական միության արևելյան գործընկերության երկրներում էներգախնայողությանն ու շրջակա միջավայրին ուղղված համայնքային ծրագրերի ֆինանսավորմանն ուղղված բազմադոնոր հիմնադրամ է, որի տնօրինվող միջոցները գերազանցում են 220 միլիոն եվրոն և շահառու երկրները ևս իրենց մասնակցությունն են ունենում հիմնադրամի միջոցների ձևավորման գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter