HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թագուհի Հակոբյան

Այրված տան բնակիչներն օգնություն են ակնկալում

Փետրվարի 29-ին, երբ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի Մեղրու մասնաճյուղի աշխատակիցներս այցելեցինք Ալվանք գյուղ, ականատես եղանք մի ցավալի տեսարանի: Նախորդ օրը հոսանքի պատճառով ամբողջովին այրվել էր գյուղի բնակիչ Արմեն Դանիելյանի տունը: Տանտերերը՝ Արմենը, նրա հղի կինը՝ Գայանեն եւ անչափահաս երեխան հազիվ էին հասցրել իրենց դուրս նետել հրդեհի մատնված տնից եւ հանգրվանել հարեւանի տանը:

Արմենը չի աշխատում: Տան այրվելու հետեւանքով նրանք զրկվել են ամեն ինչից եւ ժամանակավոր կացություն հաստատել իրենց օթեւան տրամադրած մարդկանց տանը: Մեր այցելության պահին ներկա էր Սյունիքի մարզի հրշեջ ծառայության աշխատակիցը եւ կատարվածի առթիվ արձանագրություն էր կազմում:

Դեռեւս անհայտ է, թե ինչ է սպասվում անտուն մնացած մարդկանց, քանի որ այս պահին նրանք ոչ հագուստ ունեն, ոչ կենցաղային առաջին անհրաժեշտության իրեր, ոչ էլ թեկուզ ժամանակավոր կացարան:

Երբ հետաքրքրվում էինք, թե ինչ է սպասվում այդ մարդկանց, հարևանուհին ասաց. «Երբ դուք եկաք, զգացինք, որ մեր հետեւին պետություն կա կանգնած»:

Մենք, իհարկե, ամենեւին էլ պետությունը չենք ներկայացնում, այլ մի հասարակական կազմակերպություն, որն ահազանգում է դժբախտ պատահարի մասին: Հրդեհի պատճառով տունը կորցրած ընտանիքն օգնության կարիք ունի, եւ նրանց հրատապ աջակցություն է պետք: Եթե կգտնվեն բարերարներ, անպայման թող սատարեն այս ընտանիքին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter