HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արսեն Թորոսյանն ու ԵՄ պատվիրակության գրասենյակի ղեկավարը քննարկել են համատեղ ծրագրերը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Եվրոպական Միության (ԵՄ) պատվիրակության գրասենյակի նորանշանակ ղեկավար Անդրեա Վիկտորինին: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը:

Նրանք քննարկել են համատեղ ծրագրերը, ինչպես նաև անդրադարձել են նոր կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակին, իրականացվող կանխարգելիչ քայլերին:

Ըստ տարածված հաղորդագրության՝ Անդրեա Վիկտորինը ողջունել է Հայաստանի առողջապահության նախարարության ձեռնարկած միջոցառումներն առաջին դեպքի հայտնաբերման առնչությամբ` հավելելով, որ տեղեկատվության պաշտոնական աղբյուրից արագ տրամադրումը ճիշտ քայլ էր: Նա պատրաստակամություն է հայտնել աջակցելու ոչ միայն նոր կորոնավիրուսի դեմ պայքարին, այլև առհասարակ առողջապահության ոլորտի զարգացման աշխատանքներին:

Քննարկվել են նաև էլեկտրոնային առողջապահության ոլորտում համագործակցության ընթացիկ աշխատանքները և առողջության համապարփակ ապահովագրությանն առնչվող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter