HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նաիրա Զոհրաբյան. «Այս նախագծով դատական համակարգը սարքում ենք պետական տարբեր ինստիտուտներից կախյալ»

Դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը չի լուծում արդար դատական համակարգի խնդիրը: Այս մասին նախագծի խորհրդարանական քննարկմանն ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Այս նախագծով դատական համակարգը սարքում ենք կախյալ՝ պետական տարբեր ինստիտուտներից: Ինձ համար բացարձակ նշանակութուն չունի դատական համակարգը կախյալ է եղել նախկին իշխանություններից, թե կախյալ կլինի այս իշխանության տարբեր գերատեսչություններից: Երբ այս ամբիոնից հնչում է փորձառություն բառը, իմ հարգարժան գործընկերները փորձառության հոմանիշ են բերում կոռուպցիոներ, հովանավորչություն, բեսպրիդել բառերը: Մենք ինչի՞ ենք վիրավորում մի ամբողջ համակարգ»,- ասաց Զոհրաբյանը:

Պատգամավորը նշեց` միշտ է ասել, որ դատական համակարգը ախտահարված է, սակայն երբեք իրեն թույլ չի տվել բոլորին դնել մի զամբյուղի մեջ և բոլորին ասել կոռուպցիոներ: Զոհրաբյանը չբացառեց, որ փորձառու դատավորները ևս լինեն պարկեշտ, որոնք չցանկանան որևէ մեկից կախման մեջ լինել:

«Լավ գաղափարը վատ նախագծով կարող է այնպես խեղաթյուրվել, որ արդյունքում ավելի խնդրահարույց պրոբլեմների առջև կանգնենք: Եթե ուզում ենք արդար դատական համակարգ ունենանք, նախագծում ճշգրիտ մեսիջները պետք է ներկայացնեիք, բայց էստեղ կատարյալ խառնաշփոթ է»,- ասաց նա:

Զոհրաբյանը, որպես լրջագույն խնդիր, մատնանշեց դատական գործերի ձգձգման հարցը: Պատգամավորն անդրադարձավ դատապարտյալների հիվանդանոցում գտնվող Արթուր Շահինյանի գործին՝ ասելով, որ վերջինիս երկու երիկամը չի գործում, և նա յուրաքանչյուր երկու-երեք օրը մեկ տեղափոխվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ` դիալիզի նպատակով:

«Միջգերատեսչական հանձնաժողովը պատիժը համարել է անհամատեղելի հիվանդության հետ, բայց դատարանը կրկին մերժել է պատժից ազատել: Միջգերատեսչական հանձնաժողովն ասել է` կը-մեռ-նի»,- ասաց Զոհրաբյանը` դիմելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:

Զոհրաբյանը խոսեց նաև այն մասին, որ դատավորներն ահաբեկված են, մի մասը գրաքննության է ենթարկում ինքն իրեն, որպեսզի հանկարծ չմեղադրեն հովանավորչության կամ կոռուպցիայի մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter