HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». ես չէի ուզում, ինձ ստիպեցին

«Ժողովուրդը պարտադրեց: Ասացին` Հակոբյան, մենք պետք է մանդատ ունենանք. դրա համար ոչ թե խնդրում ենք, այլ պարտադրում ենք»,- «Առավոտի» հետ զրույցում իր վերջնական որոշման մասին հայտարարեց ԱԺ նախկին պատագամավոր  Հակոբ Հակոբյանը (Էջմիածին):

Նա առաջադրվելու է թիվ 19 ընտրատարածքում, որն ընդգրկում է Էջմիածին քաղաքը եւ հարակից գյուղերը: Հակոբյանն արդեն երկու անգամ այս ընտրատարածքից ընտրվել է մեծամասնական կարգով: Նախորդ ընտրություններում Հակոբյանին ԸԸՀ-ն չգրանցեց` պատճառաբանելով, որ կեղծ ստորագրություններ են ներկայացվել:

Հակոբյանի մրցակիցը գեներալ Սեյրան Սարոյանն էր, ով էլ ընտրվեց: Հետաքրքիր է, որ Հակոբ Հակոբյանն այդ ժամանակ ՀՀԿ անդամ էր, մինչդեռ ՀՀԿ-ն պաշտոնապես սատարեց հենց Սեյրան Սարոյանին:

«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ երեկ Զվարթնոց համայնքում, որտեղ բնակվում է Հակոբյանը, հանդիպում է եղել բնակիչների հետ: Հանդիպումը հանրության տրամադրությունները ճշտելու նպատակ է ունեցել: «Առավոտի» հետ զրույցում Հակոբ Հակոբյանը հաստատեց մեր տեղեկությունը եւ հավելեց, որ հանդիպմանը մասնակցել են նախատեսվածից շատ մարդիկ. «400-ի փոխարեն 600 մարդ էր եկել, տեղ էլ չկար, մի կերպ էին տեղավորվել: Բայց, մարդիկ լավ էին տրամադրված, ուզում էին, որ ես առաջադրվեմ»:

Ավելի վաղ «Առավոտի» հետ զրույցում, Հակոբյանը հավաստիացրել էր, որ ինքը երբեք չի դիմել «վերեւներից դաբրո» ստանալու, հիմա էլ է ինքնուրույն գործելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter