Իրացման խոշոր ցանցերում կատարվել են ախտահանման աշխատանքներ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) հանձնարարությամբ՝ Երևանի խոշոր սուպերմարկետներում որպես կանխարգելիչ միջոցառում՝ իրականացվում են ախտահանման աշխատանքներ՝ օրվա մեջ 3-4 անգամ: Այս մասին հաղորդում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը:
«Ախտահանվում են հատկապես այն հատվածներն ու մակերեսները, որոնց սպառողները կարող են անմիջականորեն հպվել:
Տեսչական մարմինը իրացման բոլոր կետերին հորդորում է իրենց տարածքներում ևս անցկացնել կանխարգելիչ ախտահանման միջոցառումներ՝ թույլ չտալու համար հնարավոր վարակների տարածումը»,- ասվում է ՍԱՏՄ հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել