HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գույքի վատնում կատարելու մեջ։ Օրեր առաջ կասկածյալի կարգավիճակ ունեցող նախկին նախարարին այսօր մեղադրանք է առաջադրվել։

Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ) «Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնում են, որ Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Նշենք, որ խոսքը 1 մլրդ 46 մլն դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու մասին է։

ՀՔԾ-ն ավելի վաղ մամուլի հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ վերը նշված քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2010 թվականի ընթացքում պաշտպանության նախարարության կողմից մշակված Կառավարության գաղտնի որոշման նախագծով, առանց օրենքի մի շարք պահանջների պահպանման, մասնավորապես` առանց գույքի պարտադիր գնահատման, առաջարկվել է թույլատրել ՊՆ-ին՝ որպես «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն իրականացնող մարմնի, հավանություն տալ 3 մլրդ 600 մլն դրամ գումարով ընկերության գույքի օտարմանը «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը:

Այնուհետև, ըստ ՀՔԾ-ի՝  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունից 2010 թվականի դեկտեմբերի 16-ին կազմվել է Կառավարության որոշման նախագծի առաքման վերաբերյալ գաղտնի գրություն, որը Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ նույն օրն ուղարկվել է Կառավարության աշխատակազմ: Որոշման նախագիծը գաղտնի ընթացակարգով քննարկվել է Կառավարության նիստում և 16.12.2010թ.-ին ընդունված որոշման հիման վրա կնքված գույքի առուվաճառքի պայմանագրով «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող, պարտադիր գնահատման ենթակա՝ 4 մլրդ 646 մլն դրամ շուկայական արժեքով ողջ գույքը, առանց պատշաճ գնահատման միջոցով շուկայական արժեքի սահմանման, «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանն է իրացվել իրական արժեքից 1 մլրդ 46 մլն դրամ պակաս գումարով:

Մեկնաբանություններ (1)

HAGOP
ARMENIA NEEDS MORE JAILS!!!! DIRT BAG!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter