Բացահայտվել է 81-ամյա կնոջ սպանությունը․ մեկ անձ ձերբակալվել է
Ոստիկանության լրատվական ծառայությունը հաղորդում է, որ մարտի լույս 4-ի գիշերը ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում ստացվեց, որ Միկրոշրջան թաղամասի թիվ 216 շենքի բնակարանում կնոջ դի կա։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզեցին, որ 81-ամյա տանտիրուհուն սպանել են․ դիակի զննությամբ հայտնաբերվեցին կտրած-ծակած վերքեր։ Տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։
Սկսվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:Փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ կնոջը հյուրընկալվել էր Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բնակիչ, 35-ամյա մի տղամարդ։ Վեճ էր սկսվել, որի ընթացքում տղամարդը խոհանոցային դանակով մի քանի անգամ խփել էր տարեց կնոջը։
Ըստ հաղորդագրության՝ կասկածվողը մարտի 4-ի լուսադեմին հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանության Հրազդանի բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական բաժին ու ձերբակալվեց։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել