Գլխավոր շտաբի պետն այցելել է 3-րդ զորամիավորում
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 4-ին աշխատանքային այցով եղել է 3-րդ զորամիավորումում:
Ինչպես հաղորդում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, զորամիավորման հրամանատարը գլխավոր շտաբի պետին զեկուցել է սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, մարտական հերթապահության կրման պայմանների, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքների մասին:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ծանոթացել է իրականացվող շինարարական աշխատանքներին, ստորաբաժանումների ղեկավարներին տվել համապատասխան հանձնարարականներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել