HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արամ Վարդանյանի պաշտպաններն ահազանգում են․ ոստիկանները զենքի օգտագործմամբ ներխուժել են նրա բնակարան, երեխայի առողջությանը պատճառվել է լուրջ վնաս

«Վստրեչի ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանի փաստաբաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանն ահազանգում են նրա եւ ընտանիքի նկատմամբ տեղի ունեցած ապօրինությունների մասին։

Վերջիններս Facebook-ի իրենց էջերում հայտարարություններ են տարածել այն մասին, որ այսօր գիշերը՝ ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող` Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա։

«Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ շրջափակել են նշված հասցեում գտնվող բազմաթիվ տները, ապօրինի, առանց թույլտվության, ոչինչ չբացատրելով, որևէ փաստաթուղթ չներկայացնելով, կոտրելով դռներն ու պատուհանները, հատուկ սարքերի միջոցով կտրելով ճաղավանդակները, ներխուժել են նշված տները, որի ընթացքում նաև կատարել հափշտակություն։ Անգամ տանը մանկահասակ երեխայի առկայությունը չի կանգնեցրել ոստիկաններին շարունակել զենքի օգտագործմամբ ապօրինությունները, որի հետևանքով երեխայի առողջությանը պատճառվել է լուրջ վնաս»,- հայտնում են փաստաբանները։ Այս պահին նրանք այլ մանրամասներ չեն հայտնում, այսօր՝ ժամը 14.00- ին, հրավիրել են մամուլի ասուլիս։

Ոստիկանությունից մանրամասն պարզաբանում չեն տալիս՝ նշելով, որ կոնկրետ քրեական գործի շրջանակներում ոստիկանության ծառայողներն իրականացրել են գործողություններ՝ ունենալով նախաքննական մարմնի` անձին ձերբակալելու մասին որոշում։ Մեզ հայտնի չէ՝ այս պահին Արամ Վարդանյանը ձերբակալվա՞ծ է, թե՞ ոչ։

Լուսանկարում՝ Արամ Վարդանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter