HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ է դրել Վազգեն Սարգսյանի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Լրագրողների հետ զրույցում նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես ասել է, որ Եռաբլուր է եկել իր ընկերոջ ծննդյան օրվա առիթով: Նա հիշել է մի փոքրիկ դրվագ, թե ինչպես են շատ տարիներ առաջ նշել Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը. «Սրանից մոտավորապես 17, թե 18 տարի առաջ էր, Վազգենի և իմ փոքր տղայի ծննդյան օրը միասին ենք տոնել: Վազգենի նման, վազգենավարի քեֆ արեցինք»:

Նախագահ Սարգսյանը պանթեոնում ծաղիկներ է դրել նաև զորավար Անդրանիկի գերեզմանին և հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշապատին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter