HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էլեկտրոնային գնումների նոր համակարգը պատրաստ կլինի 2021-ին

Ֆինանսների նախարարությունում մեկնարկել են էլեկտրոնային գնումների նոր համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքները: Նախատեսվում է, որ համակարգը պատրաստ կլինի 2021 թվականին: Այս մասին հայտնում է Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Էլեկտրոնային գնումների նոր համակարգի ներդրման գաղափարը բխում է Հայաստանի կառավարության գործունեության և ՀՀ պետական ֆինանսների կառավարման 2019-2023 թթ. համակարգի բարեփոխումների ռազմավարության գործողությունների ծրագրերից:

Գործընթացի շրջանակում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ ձեռք է բերվել նախնական համաձայնություն՝ համակարգի ներդրումն իրականացնել բանկի աջակցությամբ: Այս կապակցությամբ բանկի խորհրդատուների մասնակցությամբ նախարարությունում կազմակերպվել է քննարկում, որի ընթացքում խորհրդատուները ներկայացրել են բանկի կողմից առաջարկվող համակարգի բիզնես մոդելը, ինչպես նաև ֆունկցիոնալ և տեխնիկական կառուցակարգերին վերաբերող պայմանները:

Հանդիպման արդյունքում խորհրդատուների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն առաջարկվող համակարգի բիզնես մոդելի վերաբերյալ լրացուցիչ հիմնավորումներ ներկայացնելու մասին:

Նոր համակարգը հնարավորություն կտա ընդլայնել օգտագործող պատվիրատուների շրջանակը, կլինի բաց կառավարման տվյալների մոդելով հավաքագրվող տեղեկատվություն: Հնարավորություն կընձեռվի ավտոմատացված եղանակով իրականացնել վերլուծություններ և մոնիտորինգ:

Իրականացվող փոփոխության նպատակն է ունենալ տարածաշրջանում առավել արդիական ու Հայաստանի կարիքներին բավարարող էլեկտրոնային գնումների համակարգ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter