HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուր շնչառական վարակների դեպքերը նվազում են

Օրական կտրվածքով իրականացվող համաճարակաբանական դիտարկումների արդյունքները փաստում են, որ սուր շնչառական վարակներով դեպքերն այսօր ունեն նվազման միտում: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Նվազումն արձանագրվում է բոլոր ցուցանիշներով, մասնավորապես՝ թե´ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության, թե´ շտապ օգնության կանչերում և թե´ հոսպիտալացումներում:

Հարկ է նշել, որ դեռևս հոսպիտալացված դեպքերի 92,1%-ը կազմում են մինչև 18 տարեկան երեխաները՝ Երևանի մանկական հիվանդանոցներում:

Լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` այսօր   հանրապետությունում շարունակվում է գրիպի Բ տեսակի, Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակների շրջանառությունը:

Շարունակվում են նաև կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի միջոցառումները: Հաշվի առնելով հիվանդությանը բնորոշ կասկածելի ախտանշանները և պացիենտների ուղևորության վերհուշը`  իրականացվել է 162 նմուշի լաբորատոր հետազոտություն: Այս պահի դրությամբ միայն 1-ի արդյունքն է դրական: Բժիշկների գնահատմամբ` հիվանդի ինքնազգացողությունը բավարար է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter