HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԱՀԿ ԽՎ նախագահը գոհ է հայկական պատվիրակության աշխատանքից

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուին: Զրուցակիցները կարևորել են ԵԱՀԿ տարբեր կառույցների, այդ թվում Խորհրդարանական վեհաժողովի հետ Հայաստանի համագործակցությունը' ընդգծելով հատկապես ժողովրդավարական բարեփոխումների, անվտանգության, մամուլի ազատության, ոստիկանության համակարգի բարեփոխումների և մի շարք այլ ուղղություններով համատեղ աշխատանքը:

Սերժ Սարգսյանի խոսքով' Խորհրդարանական վեհաժողովը լավ հարթակ է ԵԱՀԿ մասնակից երկրների քաղաքական ուժերի և գործիչների փորձն ու կարողություններն օգտագործելու, կազմակերպության աշխատանքներում ներդնելու համար:

Պետրոս Էֆթիմիուն նշել է, որ Խորհրդարանական վեհաժողովը մարմնավորում է ԵԱՀԿ-ի համար կարևոր արժեքներ' խաղաղություն, անվտանգություն, բարեկամություն և համագործակցություն: ԵԱՀԿ ԽՎ նախագահը գոհունակությամբ է խոսել Վեհաժողովի շրջանակներում հայկական պատվիրակության ակտիվ աշխատանքի մասին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter