HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանի սահմանապահ զորքերի ստորաբաժանումները Տավուշի հատվածում դիմել են սադրիչ գործողությունների

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ադրբեջանի սահմանապահ զորքերի ստորաբաժանումները Տավուշի հատվածում այսօր կրկին դիմել են սադրիչ գործողությունների։

«Արդեն մի քանի օր է նույն ուղղությամբ ադրբեջանական սահմանապահ ստորաբաժանումները կրակում են մեծ տրամաչափի գնդացիրներից։ ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումները, որպես կանոն դրսևորում են զսպվածություն, սակայն թիրախային կրակոցները անպատասխան չեն մնալու։ Այս սադրանքների և դրանց բոլոր հետևանքների ողջ պատասխանատվությունը մնալու է Ադրբեջանական կողմի վրա»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter