HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդարադատության նախարարը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է  Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին տեղեկացնում է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ռուստամ Բադասյանը, ողջունելով դեսպանին Արդարադատության նախարարությունում, շնորհակալություն է հայտնել հայկական բարեփոխումներին ցուցաբերվող ԱՄՆ աջակցության համար և ընդգծել, որ սերտ համագործակցության արդյունքում կարվի առավելագույնը՝ փոխգործակցությունը խորացնելու և համագործակցության ավելի լայն շրջանակ ձևավորելու ուղղությամբ:

Նախարարը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ հակակոռուպցիոն պայքարը Հայաստանի Կառավարության առաջնահերթություններից է և այդ համատեքստում կարևորել երկու երկրների իրավապահ մարմինների սերտ փոխգործակցության անհրաժեշտությունը:

ԱՄՆ դեսպանը գոհունակություն է հայտնել նախարարի հետ հանդիպման համար և քննարկել ԱՄՆ կառավարության աջակցությունը Հայաստանին՝ ոստիկանության բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացման, հակառուպցիոն հաստատությունների ձևավորման, ինչպես նաև ԱՄՆ-Հայաստան փոխադարձ հետաքրքրության տիրույթում գտնվող մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերում։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter