HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրշեջ-փրկարարները մարել են Արծվաբերդ բնակավայրում բռնկված հրդեհը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին՝ ժամը 06:30-ին, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Չինարիի և Չորաթանի հենակետերի օպերատիվ խմբերը՝ 35 հրշեջ-փրկարարներով:

Հրշեջ-փրկարարները ժամը 09:45-ին մեկուսացրել են և ժամը 11:02-ին՝ մարել հրդեհը: Այրվել են մոտ 7 հա անտառածածկ տարածք և 11 չորացած ծառ:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին՝ ժամը 18:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Արծվաբերդ բնակավայրում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի և Չորաթանի հենակետերի օպերատիվ խմբերը: Ճանապարհի դժվարանցանելիության պատճառով հրշեջ-փրկարարները ճանապարհի մի հատվածը շարունակել են ոտքով:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արծվաբերդ բնակավայրի «Բաբունց» կոչվող հանդամասում:

Բարդ ռելիեֆի և մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են, տեղում սահմանվել է հերթապահություն «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից:

Այրվել է մոտ 5 հա անտառածածկ տարածք: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 21 փրկարար ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 12 աշխատակից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter