HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ-ն ընդունեց աշխատող ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու նախագիծը

Աշխատող ուսանողները կկարողանան անվճար սովորել մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում:

Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցի և Սիսակ Գաբրիելյանի հեղինակած Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկը: Նախագիծն ընդունվեց 102 կողմ,  2 դեմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Այս փոփոխություններով քաղաքական մեծամասնության պատգամավորներն առաջարկում են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ Կառավարության կողմից հաստատված մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող վարձու աշխատողի ուսման վարձը փոխհատուցել եկամտահարկի վերադարձի տեսքով:

Տեղեկացնենք նաև, որ օրենքի շահառու կարող են դառնալ միայն այն ուսանողները, որոնք ունեն աշխատանքային պայմանագիր. ծառայությունների մատուցման պայմանագրով (քաղիրավական) աշխատանք կատարող ուսանողը չի կարող օգտվել այս օրենքից: 

Իսկ այն անձինք, որոնք երբևէ օգտվել են եկամտահարկի հաշվանցման ծրագրից օրինակ նորակառույց բնակելի համալիրից բնակարան ձեռք բերելու, չեն կարող օգտվել այս օրենքից:

Մեկնաբանություններ (7)

Նարինե
Ցանկանում եմ ծանոթանալ մասնագիտությունների ցանկին, որոնց դեպքում կդառնամ շահառու
Վարդուհի
Օրենքը երբ է ուժի մեջ մտնելու և մասնագիտությունների ցանկին ինչպես կարող եմ ծանոթանալ
Սեդա Ղուկասյան
Հարգելի Վահե, մասնագիտությունների ցանկը սահմանելու է կառավարությունը: Այս պահի դրությամբ դեռ պարզ չէ, թե որ բաժիններում սովորող ուսանողները կարող են դառնալ շահառու: Հարգելի Մարինա, բակալավրում ուսանող երիտասարդները չեն կարող դառնալ օրենքի շահառու:
Gor Avetisyan
Ոչ մի նշանակություն չունի հեռակա է սովորում թե ստացիոնար։Այն ուսանողները որոնք իրոք ցանկանում են լավ սովորել և գիտելիքներ ձեռք բերել միևնույն է լավ կսովորեն։ Կարող եմ վստահորեն ասել որ ստացիոնար սովորողների մեջ են էլ կան այնպիսիները ում մեղմ ասած չեն հետաքրքրում դասերը։
Վահե Հայկյան
Կխնդրեմ պատասխանեք ,օրենքը բոլոր բաժիններում մագիստրատուրա սովորողներին է վերաբերում ??
Մարինա
Իսկ բակալավրը?
Սեդրակ
Շատ ճիշտ որոշում է, իսկ կառավարման ակադեմիա կարող են սովորել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter