
ԱԺ-ն ընդունեց աշխատող ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու նախագիծը
Աշխատող ուսանողները կկարողանան անվճար սովորել մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում:
Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցի և Սիսակ Գաբրիելյանի հեղինակած Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկը: Նախագիծն ընդունվեց 102 կողմ, 2 դեմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Այս փոփոխություններով քաղաքական մեծամասնության պատգամավորներն առաջարկում են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ Կառավարության կողմից հաստատված մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող վարձու աշխատողի ուսման վարձը փոխհատուցել եկամտահարկի վերադարձի տեսքով:
Տեղեկացնենք նաև, որ օրենքի շահառու կարող են դառնալ միայն այն ուսանողները, որոնք ունեն աշխատանքային պայմանագիր. ծառայությունների մատուցման պայմանագրով (քաղիրավական) աշխատանք կատարող ուսանողը չի կարող օգտվել այս օրենքից:
Իսկ այն անձինք, որոնք երբևէ օգտվել են եկամտահարկի հաշվանցման ծրագրից օրինակ նորակառույց բնակելի համալիրից բնակարան ձեռք բերելու, չեն կարող օգտվել այս օրենքից:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել