HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տավուշում գործում է մեկ սպանդանոց, ևս 11-ը կառուցման փուլում է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ շարունակում է սպանդանոցային մորթին, սպանդանոցների կառուցմանն ու շահագործմանը, դրանց ներկայացվող պահանջերին առնչվող հարցերի պարզաբանումները մարզերում:

Տեսչական մարմնի և Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ՝ այսօր Տավուշի մարզում հանդիպում է կազմակերպվել սպանդանոցային գործունեությամբ հետաքրքրված 50-ից ավելի քաղաքացիների հետ:

Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը ներկայացրել է հարցի կարևորությունն և հայտնել մարզպետարանի պատրաստակամությունը խնդրի կարգավորմանն աջակցելու հարցում: Նա հավաքվածներին տեղեկացրել է, որ այս պահին Տավուշում գործում է մեկ սպանդանոց, իսկ ևս 11-ը կառուցման փուլում է, որից 8-ը մինչև հուլիսի մեկը կավարտեն կառուցման և կահավորման աշխատանքները և պատրաստ կլինեն մատուցելու սպանդանոցային ծառայություններ:

ՍԱՏՄ անասնաբուժական տեսչության պետի տեղակալ Լիլիթ Սարգսյանը, Երևանի կենտրոնի երկրորդ բաժնի պետ Արշակ Ավետիսյանը և Տավուշի մարզային կենտրոնի պետ Վասիլ Գալստյանը խոսել են սպանդանոցներին ներկայացվող զոոհիգիենիկ պահանջների, անասնաբուժասանիտարական ու բնապահպանական նորմերի մասին, դրանց բաժանում-գոտիավորման սկզբունքների, տարածք մտնող մեքենաների ու աշխատակիցների համար սահմանված ախտահանման փուլերի մասին: Նրանք մանրամասնորեն ներկայացրել են սպանդանոցային բիզնեսով զբաղվելու համար անհրաժեշտ քայլերի հերթականությունը, պետական աջակցության ծրագրերն ու դրանցից օգտվելու կարգը:

Լիլիթ Սարգսյանը տեղեկացրել է նաև, որ բոլոր սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների համար կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ՝ ծանոթացնելու համար սպանդանոցային մորթն ուղեկցող անասնաբուժական 5-րդ ձևի վկայականի էլեկտրոնային համակարգին, հասանելիության անհատական ծածկագիր ու գաղտնաբառ ստանալու կարգին:

Հանդիպման մասնակիցներին բաժանվել են պետական աջակցության ծրագրերի ու սպանդանոցներին ներկայացվող պահանջների մասին ուղեցույցներ, պատասխանատուները փարատել են բոլոր անհասկանալի հարցերի մասին մտահոգությունները, պատասխանել անհագստացնող հարցերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter