HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի պատվիրակությունը Ասիական զարգացման բանկի հրավերով Տոկիոյում մասնակցել է World Smart Energy Week-ին

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչներն Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հրավերով փետրվարի 26-28-ը Տոկիոյում մասնակցել են World Smart Energy Week 2020-ին:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հաղորդագրության համաձայն՝  Հայաստանում Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները Հիմնադրամին համատեղ քննարկում են Ինժեներական քաղաքի հետ հնարավոր համագործակցության ծրագրերը: Այս առումով, որպես համագործակցության առաջնային ոլորտ նշվում է էներգետիկայի ոլորտը, որտեղ արհեստական բանականությունը և խելացի լուծումները կարող են հավելյալ արժեք ստեղծել:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ծրագրերի ղեկավար Ամալյա Եղոյանը, ով հայաստանյան պատվիրակության կազմում Տոկիո էր մեկնել, նշում է, որ այցը շատ կարևոր էր հատկապես ասիական երկրների հետ համագործակցություն հաստատելու և էներգետիկայի ոլորտում խելացի լուծումներ ներառելու հնարավորությունները քննարկելու առումով: Տոկիոյում խոսվել է նաև ճապոնական համալսարանների հետ համագործակցության մասին, որտեղ էներգետիկայի ոլորտում կան համապատասխան ֆակուլտետներ:

«Կարծում ենք, որ այդ համագործակցությունը պետք է սկսել հենց համալսարաններից: Չափազանց կարևոր է Տոկիոյի և Հայաստանի հետազոտական ինստիտուտների և համալսարանների մասնակցությամբ միասնական ծրագրեր իրականացնելու համար համագործակցության հաստատումը, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի աջակցությամբ փորձի փոխանակման նոր հնարավորությունների ստեղծումը: Անհրաժեշտ է գտնել մասնավոր և հանրային ոլորտից համապատասխան գործընկերներ, մեծ խաղացողներ»,- նշում է Ամալյա Եղոյանը:

Հայաստանյան պատվիրակությունը Տոկիոյում հանդիպումներ է ունեցել Ճապոնիայում ՀՀ դեսպանի, ԱԶԲ ինստիտուտի ներկայացուցիչների, բանկի Ճապոնիայի ներկայացուցչի հետ: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջազգային ծրագրերի պատասխանատուն, ով ևս ընդգրկված էր պատվիրակության կազմում, իր հերթին ներկայացրել է ոլորտում նախարարության առաջնահերթությունները, հավելելով, որ նախարարությունը կարևորում է տեխնոլոգիական ներուժի ապակենտրոնացումը դեպի ոչ տեխնոլոգիական, բայց Հայաստանի համար գերակա ճանաչված ոլորտներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter