HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Թամարա և Անի» ու «Բեկոն Պրոդուկտ» ընկերություններում

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տեղեկացնում է, որ Կոտայքի տարածքային բաժնի մասնագետների կողմից՝ 2020 թվականի փետվար ամսվա ընթացքում ստուգումներ են իրականացվել Կոտայքի մարզի  տարածքում գտնվող «Թամարա և Անի» ՍՊ և «Բեկոն Պրոդուկտ» ՍՊ ընկերություններում։

Ստուգման արդյունքում ընկերություններում հայտնաբերվել են հրդեհային անվտանգության կանոնների և նորմատիվ փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումները։ Մասնավորապես՝ «Թամարա և Անի» ՍՊ ընկերությունում շինարարական հիմնատարրերը մշակված չեն եղել հրապաշտպան լուծույթով կամ պատվածքով, օբյեկտում կրակմարիչները տեղադրված չեն եղել հրդեհի հնարավոր օջախներից ոչ ավել քան 30 մ հեռավորության վրա, 500 մ3-ից ավելի ծավալով արտադրական շինությունները սարքավորված չեն եղել հրշեջ ծորակներով կահավորված ներքին հակահրդեհային ջրացանցով, ավտոամբարձիչը, վերելակը, 7 հատ կոմպրեսոր և 19 հատ սառնարանային ագրեգատ չեն անցել ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննություն։ 

«Բեկոն Պրոդուկտ» ՍՊ ընկերությունում ստուգման արդյունքում հայտնաբերվել է, որ տարահանման ելքի դռները բացվում են դեպի ներս՝ տարահանմանը հակառակ, ինչպես նաև CO-ի և ազոտի կայանը, 2 հատ կոմպրեսորային ճնշակայան և 10 հատ սառնարանային ագրեգատ չեն անցել ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննություն։ 

Երկու ընկերություններում էլ շենք-շինությունները սարքավորված չեն եղել հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգերով։

Տարածքային բաժնի աշխատակիցների կողմից ընկերությունների տնօրեններին տրվել են հրդեհային անվտանգության պահանջները կատարելու և  հայտնաբերված խախտումները սեղմ ժամկետներում վերացնելու վերաբերյալ կարգադրագրեր։ 

Տրվել է նաև խորհրդատվություն՝ 200 մ2 և ավելի մակերեսով արտադրական կազմակերպությունների համար հրդեհային և տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման, հրդեհի ժամանակ մարդկանց անվտանգության ապահովման, տարահանման, հրդեհի դեպքում անձնակազմի և պատասխանատուների գործողությունների վերաբերյալ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter