HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օրենսդրության և պրակտիկայի թերությունները հնարավորություն չեն տալիս ապահովել կնոջ և երեխաների նկատմամբ բռնության արդյունավետ կանխարգելում․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ ՄԻՊ-ը մանրամասն ուսումնասիրության է ենթարկել մարտի 5-ին Գյումրիում ծեծի հետևանքով 43-ամյա կնոջ մահվան ու երեխայի բռնության ենթարկվելու մասին հրապարակումները:

Ըստ այս պահին առկա հրապարակային տեղեկությունների՝ կոնկրետ իրավիճակում բռնությունը հանգեցրել է ողբերգական հետևանքի՝ կնոջ մահվան:

«Հատկապես մտահոգող է, որ, ինչպես նշվում է հրապարակային աղբյուրներում, բռնության է ենթարկվել նաև երեխա։ Բռնությունն առհասարակ ու այս տեսակ բռնությունը, մասնավորապես, կարող է անդառնալի հետևանքներ ունենալ կնոջ կամ երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջության, երեխայի դեպքում նրա հետագա զարգացման վրա: Այս տեսակ բռնությունն անմիջականորեն է խարխլում ընտանեական արժեքներն ու հակասում երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի էությանը, երեխայի լավագույն շահերի գաղափարին:

Ցավոք, հասարակությունում դեռևս հաղթահարված չեն կանանց վերաբերող կարծրատիպերը: Սա կարևոր գործոն է, որ բացասական ազդեցություն է ունենում կանխարգելման ողջ գործընթացի վրա:

Համակարգային առումով՝ սկսած քննության սկզբնական փուլերից մինչև դատական վերջնական ակտի կայացում, այս գործերի քննության արդյունավետ մեխանիզմ առկա չէ:

Թերի է օրենսդրությունը, որը հնարավորություն չի տալիս ապահովել բռնության ենթարկված անձանց արդյունավետ պաշտպանություն, լիարժեք բացահայտում և հետագա հնարավոր դեպքերի կանխարգելում: Դրանից բացի, պրակտիկան նույնպես խնդրահարույց է: Այստեղ անհրաժեշտ է կատարելագործել քննության սկզբնական փուլերը, իրավապահ մարմինների արագ արձագանքը, պետք է ապահովել նրանց անհրաժեշտ մասնագիտացումը:

Դա պետք է անել այնպես, որ քննությունը ոչ թե սահմանափակվի գործից գործ քննությամբ ու այն էլ խնդիրներով, այլ պետք է մանրամասն վերլուծվեն այդ արարքների կատարման պատճառներն ու նպաստող պայմանները ու պրակտիկան ապահովել՝ ըստ այդ արդյունքների»,- նշված է ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ:

Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում այս գործը կլինի Պաշտպանի ուշադրության ներքո։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter