HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային ժողովը հաստատեց «Տիեզերական գործունեության մասին» օրենքի նախագիծը

Ազգային ժողովում մարտի 6-ին հաստատվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մշակած «Տիեզերական գործունեության մասին» օրենքի նախագիծը։ Այս մասին հայտնում է նախարարությունը։ 

Օրենքը կարգավորում  է Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեության կազմակերպման և իրականացման վերաբերյալ հարաբերությունները, սահմանվում են տիեզերական գործունեության, տեխնիկայի, օբյեկտների, ենթակառուցվածքների և տիեզերական տարածության հասկացությունները:

Նախատեսված է, որ օրենքի ընդունումից հետո վեցամսյա ժամկետում պետք է մշակվեն տիեզերական գործունեության բնագավառի զարգացման ծրագրեր, տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման և շահագործման, ստեղծման, փորձարկման, տիեզերական տեխնիկայի և օբյեկտների  գրանցման, տիեզերական գործունեության լիցենզավորման, շահագործումից հանված պետական սեփականություն հանդիսացող տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման, տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարների քննության կարգերը և պայմանները:

Ոլորտում գործող ընկերությունների համար օրինագիծը սահմանում է հարկային արտոնություններ, ինչը նպատակ ունի նպաստելու Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեության ոլորտի զարգացմանն ու ակտիվացմանը: Մասնավորապես, օրենքի դրույթներից ելնելով, մի շարք լրացումներ են
նախատեսվում  «ՀՀ հարկային օրենսգրքում», «Պետական տուրքի մասին», «Լիցենզավորման մասին» «Վարչական իրավախախտումների վերաբերյալ», «ՀՀ կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքներում։

Մինչ այժմ Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեությունը կանոնակարգվում էր միայն միջազգային իրավունքի նորմերով:

Հայաստանում տիեզերական ոլորտի ձևավորումը և այդ ոլորտում գործունեության իրականացման խրախուսումը մեծ դերակատարում կարող է ունենալ ոչ միայն նոր ենթակառուցվածքների ձևավորման, այլ նաև աշխատատեղերի ստեղծման գործում: Այն խթան կհանդիսանա նաև Հայաստանում ոլորտի որակավորված մասնագետների՝ ինժեներների, կոնստրուկտորների, մեխանիկների նկատմամբ, ինչն էլ իր հերթին
հիմքեր կստեղծի հանրապետությունում սեփական տիեզերական ծրագրերի իրագործման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter