Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է զորամասեր
Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է ԶՈՒ զորամասեր, հետևել մարտական պատրաստության պլանով իրականցվող միջոցառումների ընթացքին, ստուգել նոր կառուցված պահեստներում գտնվող սպառազինությունը:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին զեկուցվել է անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին: ԳՇ պետին ներկայացվել են նաև իրականացվող շինարարական աշխատանքները: Առաջնահերթ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը համապատասխան հանձնարարականներ է տվել զորամասերի հրամանատարներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել