«Տանձուտ» կոչվող հանդամասում այրվել է մոտ 1.5 հա խոտածածկույթ և մացառուտ, ջերմահարվել՝ 70 սոճի
Մարտի 6-ին, ժամը 14:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի հրաձգարանին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:55-ին, մարվել՝ 17:39-ին: «Տանձուտ» կոչվող հանդամասում այրվել է մոտ 1.5 հա խոտածածկույթ և մացառուտ, ջերմահարվել՝ 70 սոճի:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են թվով 10 փրկարար ծառայող և «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2 աշխատակից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել