HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերվել է շուրջ 10 խմ ապօրինի փայտանյութ

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատումների դեմ տարվող պայքարի շրջանակներում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, Մարց-Դսեղ ճանապարհին ստուգել են 51-ամյա տղամարդու վարած «ԶԻԼ-130» ավտոմեքենան՝ բեռնված շուրջ 10 խմ փայտանյութով: Վարորդը փայտանյութի ձեռք բերման համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ մարտի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում, Մարց-Լորուտ ճանապարհի աջակողմյան հատվածում բենզասղոցով հատել է մի քանի ծառ:

Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter