HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարը զինծառայողներին է հանձնել նոր ծառայողական բնակարանների բանալիները

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մարտի 6-ին Շիրակի մարզում մասնակցել է զինծառայողների և նրանց ընտանիքների համար նախատեսված նորակառույց բնակելի շենքի բացման արարողությանը:

ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Տոնոյանը շնորհավորել է բնակարանամուտ տոնող սպաներին ծառայողական բնակարաններ ստանալու առթիվ և համոզմունք հայտնել, որ զինծառայողների սոցիալական ապավության ծրագրերը շարունակական են և մեծապես նպաստում են ծառայության լիարժեք իրականացմանն ու զինծառայողների մարտունակության բարձրացմանը:

Դավիթ Տոնոյանն այցելել է նաև Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի տարածքում կառուցվող մարզամշակութային համալիրի շինհրապարակ: Ամիսներ անց այդ տարածքում կգործի ժամանակակից սարքավորումներով հագեցած համալիր, որտեղ հնարավորություն կունենան իրենց հանգիստն անցկացնել ԶՈՒ զինծառայողներն ու նրանց ընտանիքների անդամները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter