Երկու լեռնագնաց գտնվում են Արագած լեռան վրա. նրանցից մեկը վնասել է ոտքը և չի կարողանում ինքնուրույն իջնել
Մարտի 8-ին, ժամը 17:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեհաստանի Հանրապետության երկու լեռնագնաց (25-ամյա) գտնվում են Արագած լեռան վրա. նրանցից մեկը վնասել է ոտքը և չի կարողանում ինքնուրույն իջնել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ և փրկարարական խմբերը:
Լեռնագնացներից ստացված ՋիՊիԷս (GPS) կոորդինատների համաձայն՝ նրան գտնվում են Արագած լեռան հյուսիսային գագաթների միջնամասում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել