HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թափոնաջրերի արտահոսքը կրկնվել է. Շղարշիկի բնակիչների առողջությունը վտանգված է

«Հետքն» արդեն տեղեկացրել է, որ մայիսի 8-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքի վարչական տարածքի մեջ մտնող Շղարշիկ բանավանով անցնող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պոչատարից թափոնաջրերի արտահոսք է տեղի ունեցել, որի հետևանքով տրակտորով փորված փոսն ամբողջությամբ լցվել է թափոնաջրերով:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Սյունիքի մարզային մասնաճյուղի և ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող Սյունիքի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնը հայտնում են, որ այսօր' ժամը 13:30-ի սահմաններում, «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի թափոնաջրերը կրկին լցվել են Շղարշիկ բանավանի քաղաքացի Վլադիմիր Մկրտչյանի դարպասից մի քանի մետր հեռավորությամբ գտնվող թափոնաջրերի լիճը, որն առաջացել էր դեռևս մայիսի 8-ին:

Մայիսի 8-ից սկսած' քաղաքացու հոր' Կամո Մկրտչյանի արդեն իսկ ծանր առողջական վիճակն ավելի է բարդացել:

Վ.Մկրտչյանի դարպասի հարևանությամբ առաջացած թափոնաջրերի լճից մոտ 40 մետր ներքև է գտնվում բանավանի հիմնական աղբյուրը, որից օգտվում են բնակիչները: Թափոնաջրերի լճից տհաճ հոտ է գալիս, որը բացասաբար է ազդում բանավանի բնակիչների առողջական վիճակի վրա:

Կատարվածի մասին ՀԵԻԱ-ի Սյունիքի մարզային մասնաճյուղի և Սյունիքի ՇՊԱԿ-ի ղեկավար, փաստաբան Արշավիր Խալափյանն արդեն երկրորդ հաղորդումն է ուղարկել Սյունիքի մարզի դատախազություն:

Մեկնաբանություններ (2)

Varaz Syuni in Amsterdam
Hargeli Hetq, inchu ays temayin uxvats im 4 commentnery chen tpvel?
Varaz Syuni in Amsterdam
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին piti VERJAPES SANDZEL. Minchev erb AXR?.... Spasum ek vor MI CATASTROFIC AXET lini, vor nor hasni, vor ays CHAR, tunavor, mafios u VTANGAVOR «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի թափոնաջրերը yev RADIATIAN KORTSANUM e Syuniki Eco-Systemy u MARDKANTS APRELU mijavayry?.... ICNHU MINCHEV HIMA ays «ԶՊՄԿ» ՓԲԸ chi AZGAYNATSVEL?....Vortex e PETUTIUNY?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter