Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 9-ին այցելել է հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասեր:
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղոդրագրության համաձայն՝ զորավարժարաններից մեկում Արտակ Դավթյանը հետևել է կրակային պատրաստության հրաձգային համալիր նոր վարժության կատարման ընթացքին, տվել համապատասխան հանձնարարականներ:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է նաև մարտական հենակետեր, տեղում ծանոթացել սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակին, մարտական հերթապահության կրման պայմաններին, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել