
Ռոբերտ Քոչարյանի տեղափոխումը նպատակահարմար չէ՝ բժշկական նկատառումներով. նիստը հետաձգվեց
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնից չէր բերվել դատարան: Բժիշկները խորհուրդ չեն տվել նրան տեղափոխել:
Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերաբերյալ նիստն այսօր հետաձգվեց Քոչարյանի բացակայության պատճառով:
«Էրեբունի բժշկական կենտրոնից», որտեղ գտնվում է Քոչարյանը, գրություն էր ստացվել դատարան այն մասին, որ Քոչարյանն ախտորոշվել է 3-րդ աստիճանի զարկերակային հիպերտենզիայով, սրտի ռիթմի խանգարումով և այլ հիվանդություններով, և նրա տեղափոխումը ներկա պահին նպատակահարմար չէ՝ բժշկական նկատառումներով։
Նշենք, որ Քոչարյանն «Էրեբունի բժշկական կենտրոն» էր տեղափոխվել ճնշման տատանման պատճառով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել